Նորաձևությունն ու ոճը
Գրադարանը որպես ոչ միայն տեղեկատվության աղբյուր, այլև կրթական ուղեցույց
Գյումրու թիվ 4 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները «Նորաձևությունն ու ոճը» նախագծային աշխատանքներին պատրաստվելու նպատակով ռուսաց լեզվի ուսուցչուհի Նարինե Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելելեցին գրադարան՝ համապատասխան գրականությունից օգտվելու համար։
Այցի ընթացքում գրադարանի Արվեստի բաժնի վարիչ Հասմիկ Ավետիսյանը հետաքրքիր և բովանդակալից կերպով ներկայացրեց նորաձևության զարգացման փուլերը` օգնելով աշակերտներին ստանալ համապարփակ պատկերացում նորաձևության պատմության, ոճային բազմազանության ու ժամանակակից տենդենցների մասին։ «Նորաձևությունը հենց այնպես չի ստեղծվել։ Բոլոր ժամանակներում էլ մարդիկ հագուստի միջոցով փորձել են կամ թաքցնել մարմնի թերությունները, կամ ընդգծել առավելությունները», — շեշտեց Ավետիսյանը:
Աշակերտները ծանոթացան տարբեր ժամանակաշրջանների հագուստների առանձնահատկություններին, ազգային տարազների դերին, ինչպես նաև ուսումնասիրեցին, թե ինչպես է հագուստի միջոցով արտահայտվել մշակույթը:
Երեխաներն իրենց հերթին ներկայացրեցին իրենց սեփական պատկերացումներն այն մասին, թե ինչ է նորաձևությունն իրենց աչքերով։
