Կիրակի, 16 Նոյեմբերի, 2025
Միջոցառումներ

Ճարտարապետական ժառանգություն

Սեպտեմբերի 27-ին Շիրակի մարզային գրադարանի ընթերցարանում տեղի ունեցավ զրույց-հանդիպում «Ճարտարապետական ժառանգություն» խորագրով, որը կազմակերպված էր Եվրոպական ժառանգության օրերի շրջանակումնպատակ ունենալով ընդգծել մշակութային ժառանգության արժևորման և պահպանման կարևորությունը: Արվեստաբան, զբոսավար, ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի դասախոս, Ս.Դ.Մերկուրովի անվան նկարչական դպրոցի ուսուցչուհի Գայանե Պապիկյանը հանդես եկավ «Ալեքսանդրապոլի ճարտարապետությունը և եվրոպական ոճերը» թեմայով, մեկնաբանելով մեր քաղաքի ճարտարապետական շինությունների նմանությունը եվրոպականներին: «Ինչու՞ են մեր շինությունների մեջ այդքան շատ եվրոպական ոճի արգասիքները: Մեր մեծահարուստները շատ են ճանապարհորդել ու տեղյակ եղել եվրոպական քաղաքների ճարտարապետությանը, ուսումնասիրել կատալոգները ու ստեղծել իրենց յուրահատոկ ոճը Ալեքսանդրապոլյան ճարտարապետությունը»,- ավելացրեց Գ.Պապիկյանը:
Զրույց-հանդիպման ընթացքում «Մշակույթի դռներ» թեմայի շուրջ խոսեց «Արի Գյումրի» նախաձեռնության համահիմնադիր, զբոսավար, արվեստաբան «Վառեմ-մարեմ» արվեստանոցի թիմի անդամ Լիանա Ներսիսյանը: Դռները Հայաստանում և ամբողջ աշխարհում, լինելով ոչ միայն շենքերի մուտքեր, այլև պատմական շերտերի , վարպետության և մասնավորապես գյումրեցիների աշխարհայցքի արտահայտություն, սկսած XIX դարից առանձնացել են հայկական և եվրոպական ոճերի համադրությամբ և համարվում են քաղաքի ինքնության և մշակութային ժառանգության կենդանի վկաներ:
Միջոցառման առիթով գրադարանի Օտարալեզու գրականության բաժինը բացել էր գրական-լուսանկարչական ցուցափեղկ «Եվրոպական ճարտարապետության հետքերը Հայաստանում» թեմայով, որտեղ ցուցադրված էին եվրոպացի ճարտարապետների շինարարական աշխատանքները Գյումրի քաղաքում, ինչպես նաև գրքեր եվրոպական ճարտարապետության վերաբերյալ:
Միջոցառումն անցավ հետաքրքիր, ինտերակտիվ մթնոլորտում, որտեղ յուրաքանչյուր ոք կարող էր ստանալ իրեն հուզող հարցի պատասխանը՝ քաղաքի հայտնի ու անհայտ պատմական ու ճարտարապետական իրողությունների վերաբերյալ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով