Երկուշաբթի, 9 Փետրվարի, 2026
Միջոցառումներ

«Ի՞նչ է մեդիագրագիտությունը» ամառային դպրոցի սաների համար

Շիրակի մարզային գրադարանի աշխատակից, մեդիակենտրոնի պատասխանատու Տիգրան Ավետիսյանը «Ի՞նչ է մեդիագրագիտությունը» թեմայով սեմինար անցկացրեց գրադարանի ամառային դպրոցի սաների համար:
Հանդիպման ընթացքում երեխաները ծանոթացան մեդիագրագիտության հիմունքներին, քննարկեցին ինտերնետային անվտանգության կանոնները և համակարգչային խաղերի ներբեռնման հետ կապված ռիսկերն ու դրանց հնարավոր վնասները:
Հանդիպման նպատակն էր զարգացնել երեխաների մեդիագրագիտության հմտությունները՝ նպաստելով թվային միջավայրում վերջիններիս անվտանգ և գիտակցված վարքագծի ձևավորմանը, ինչպես նաև զգուշացնել երեխաներին ինտերնետային կախվածության և անձնական տվյալների պաշտպանության մասին։
Արդյունքում երեխաները սովորեցին տարբերել օգտակար և վնասակար մեդիա պարունակությունը, հասկացան, թե ինչպես անվտանգ օգտագործել թվային հարթակները։
Միջոցառման ընթացքում փոքրիկ ճամբարականներն ակտիվորեն քննարկեցին ոլորտի հետ կապված իրենց հետաքրքրող բոլոր հարցերը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով