Երկուշաբթի, 9 Մարտի, 2026
Միջոցառումներ

ԱԳՇ օր-4 «Հրաշքը» ֆիլմի դիտում և քննարկում

Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակներում Շիրակի մարզային գրադարանում «Գրադարանը ներառականության հարթակ» խորագրով անցակացվող հերթական միջոցառմանը մասնակցում էին Գյումրու թիվ 6 հիմնական դպրոցի 8-րդ «Ա» դասարանի աշակերտները /դասղեկ Ս. Ավդալյան/: Գրադարանի «վերնահարկ» սրահում դպրոցականները դիտեցին Ռաքել Պալացիոյի «Հրաշքը» գրքի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմը: Հուզիչ, ուսուցանող ֆիլմի դիտումը նպատակ ուներ երեխաներին սովորեցնելու գնահատել ու արժևորել մարդկային հոգու այնպիսի անանց արժեքներ, ինչպիսիք են ընկերասիրությունը, կարեկցանքը, սերն ու հարգանքը դիմացինի նկատմամբ անկախ նրանց անհատական կարողություններից: Բոլոր երեխաները պետք է հարգալից վերաբերմունքի արժանանան և ստանան հավասար հնարավորություններ՝ համատեղ սովորելու համար: Կինոդիտումից հետո բուռն հույզերի տարափի ներքոհարց ու պատասխանի միջոցով, իրատեսական և կառուցողական մթնոլորտում ընթացավ գրքի քննարկումը: Բազմակարծիք և զգացմունքային վերլուծությունը թեմայի յուրացումն ավելի դյուրին դարձրեց: Քննարկումն ավարտվեց կարևորագույն եզրահանգմամբ. արդյունավետ աջակցության, ընկերասիրության, հոգատարության ցուցաբերում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նկատմամբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով