Ուրբաթ, 28 Մարտի, 2025
ՄիջոցառումներՆորություններ

Ապատեղեկատվություն, մեդիագրագիտություն…

Շիրակի մարզային գրադարանի Մեդիակենտրոնում «Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղի իրավաբան Ագապի Մանուկյանի վարած դասընթացը «Ապատեղեկատվություն։ Գուգլ․ որոնողական համակարգեր» թեմայով էր։ Դասընթացին մասնակցում էին գրադարանի աշխատակիցներ, Գյումրու ԳԿՀ-ի կենտրոնական և մասնաճյուղ գրադարանների, Վահրամաբերդ բնակավայրի, Արթիկի թ․1 դպրոցի գրադարանավարներ, թ․3 արհեստագործական ուսումնարանի ուսանողները` փոխտնօրեն Նաիրա Գևորգյանի և դասախոս Սանո Թումասյանի ուղեկցությամբ։
Ինտերակտիվ բնույթով անցկացվող դասընթացի ժամանակ բանախոսը նախ մեկնաբանեց «մեդիա», «մեդիագրագիտություն» հասկացությունները։ Հանգամանալից խոսեց տեղեկատվական դաշտում հանդիպող տարաբնույթ նյութերի ճշմարտացիությունը ստուգելու, դրանում համոզվելու հնարավորությունների և ուղիների, տեղեկատվության դաշտում նյութեր որոնելիս պարտադիր 5 պայմաններին հետևելու և նման բազմաթիվ հարցերի մասին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով