Իմ ընկեր Ալենը
«Իմ ընկեր Ալենը» համադպրոցական ընթերցանության մրցույթի մի խումբ մրցանակակիրներ իրենց ծնողների հետԳյումրի կատարած ճանաչողական այցի շրջանակում, հյուրընկալվեցին Շիրակի մարզային գրադարանում: Ալենի համար մարզային գրադարանը սիրելի վայր էր եղել նրա կենդանության օրոք: «Ալեն Մարգարյան» բարեգործական հիմնադարամի նախագահ Նազելի Տերտերյանը դատարկաձեռն չէր եկել գրադարան: Նա գրադարանին նվիրաբերեց «Բոլորիս Ալենը» գրքի հայերեն և անգլերեն տարբերակները, ինչպես նաև «Բոլորիս Ալենի հեքիաթները» գիրքը: Տիկին Նազելին հաճելիորեն զարմացավ Մանկապատանեկան բաժնում լսելով, թե որքան շատ են իր որդու մասին պատմող գրքի ընթերցողները: Դպրոցականները հաճելի ժամանակ անցկացրեցին գրադարանում և վառ տպավորություններով մեկնեցին Երևան
խոստանալով պարբերաբար լինել այդ ջերմ ու հյուրընկալ մշակութային օջախում: