Թղթե տնակ
Շիրակի մարզային գրադարանի ընթերցարանում տեղի ունեցավ Աշխեն Հարությունյանի «Թղթե տնակ» գրքի շնորհանդեսը: Գիրքը հեղինակի առաջին փորձն է գրական ասպարեզում,այն հոգեբանական, մոտիվացիոն ժանրի գիրք է,որը երազանքներից դեպի իրականություն տանող ճանապարհի մասին է:Գրքի հեղինակը Աշխենի եղբայրն է, որը 44-օրյա պատերազմի մասնակից է եղել, հերոսաբար մարտնչել թշնամու դեմ, սակայն պատերազմից հետո խիզախ հետախույզը մահացել է դժբախտ պատահարի արդյունքում: Քույրը՝ Աշխեն Հարությունյանը շարունակել և ավարտին է հասցրել եղբոր կիսատ թողածը: Հեղինակն այս գիրքը գրելով ցանկանում է հիշեցնել, որ երազանքները չպետք է թողնել թղթե տնակում,քանզի երազանքների և նպատակների իրականացումն է իմաստավորում մեր կյանքը և պայծառ գույներ հաղորդում: Ցավոք,Սիփան Հարությունյանը չհասցրեց վայելել իր գիրքն ավարտուն տեսնելու ուրախությունը: Ներկաների աչքերից ակամա հոսում էին արցունքները,որոնք միախառնվել էին երիտասարդ ստեղծագործողի մասին պատմող քաղցր ու հուզիչ հիշողություններին: