Ընթերցանության վարպետաց դաս
Շիրակի մարզային գրադարանի ընթերցարանում անցկացվեց «Ընթերցանության վարպետաց դաս»: Այն վարեց բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Հակոբյանը: Կարևորելով ընթերցանության դերն ու նշանակությունը գիտելիքի հարստացման, զարգացած, քաղաքակիրթ հասարակություն ունենալու գործում՝ տկն. Հակոբյանը հանգամանորեն մասնակից ուսանող-դպրոցականներին ներկայացրեց համաշխարհային գրականության ստեղծման պատմությունը՝ հունա-հռոմեական ժամանակաշրջանից միչև մեր օրերը: Պատմեց հայ և համաշխարհային դասական հեղինակների, վերջիններիս ստեղծագործությունների մասին հետաքրքիր մանրամասներ: «Ընթերցանության վարպետաց դաս»-ի ընթացքում պարզվեց, որ շատ հաճախ դեռահասները չեն կողմնորոշվում ինչ կարդալ, ինչպես ընտրել հաջորդ հեղինակին, ինչպես ընթերցել, որ ավելի արդյունավետ ստացվի ընթերցանությունը: Նրանց հարցերին շատ հասկանալի և համոզիչ բացատրություններ տվեց տկն. Հակոբյանը, ինչպես նաև նրբորեն ուղղորդեց ընթերցանության կողմորոշման հարցում: Քննարկումների միջոցով մասնակիցները միմյաց հետ կիսվեցին իրենց սիրելի գրքացանկով, սիրելի գրքերի մասին տպավորություններով, ընթերցելու իրենց խորհուրդներով; Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Հակոբյանի վարած «ընթերցանության վարպետաց դասը»՝ ուսանող-դպրոցականների համար ծառայեց փոքրիկ ուղեցույց գրքերի և ընթերցանության մոգական, հրաշքներով լի աշխարհ: