Շաբաթ, 27 Հուլիսի, 2024
Միջոցառումներ

«Բակունցյան ընթերցումներ» մարաթոն

Շիրակի մարզային գրադարանը «Ազգային գրադարանային շաբաթ 2024» ծրագրի շրջանակում մասնակցեց Հայաստանի ազգային գրադարանի կազմակերպած «Բակունցյան ընթերցումներ» Ընթերցանության մարաթոնին, որը նվիրված էր հայ նշանավոր գրող Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակին։ Գրողի «Խոնարհ աղջիկը» պատմվածքը կարդացին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գյումրու Հայորդյաց տան տնօրեն Աստղիկ Եդիգարյան -Բաբունցը և ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, Գյումրի քաղաքի պատվավոր քաղաքացի, գեղանկարչուհի, Գյումրու Գեղագիտության ազգային կենտրոնի հիմնադիր տնօրեն Սուսաննա Մկրտչյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով