Հինգշաբթի, 14 Նոյեմբերի, 2024
ՄիջոցառումներՆորություններ

Մեզ մոտ գրքատոն է …

Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, Արտբոգեն գերմանախոսների մշակութային կենտրոնի թիմը տնօրենի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվո հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանի գլխավորությամբ Շիրակի մարզային գրադարանում էր: Գերմաներեն լեզվի անկյուն ստեղծելու նպատակով կենտրոնի կողմից գրադարանին նվիրաբերվեցին գերմաներեն դասագրքեր, ամսագրեր և գեղարվեստական գրքեր:
Համագործակցության հուշագիր կնքվեց գրադարանի տնօրեն Գևորգ Ամիրյանի և Ալեքսան Տեր-Մինասյանի միջև:
Լիահույս ենք, որ այս համագործակցությունը կդառնա նոր և հետաքրքիր նախաձեռնությունների սկիզբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով