Երեքշաբթի, 25 Հունիսի, 2024
Նորություններ

Այց Խնկո Ապոր անվան գրադարան

Շիրակի մարզային գրադարանի մանկապատանեկան բաժնի վարիչ Սեդա Գևորգյանը և բաժնի աշխատակից, հեքիաթասաց Սուսաննա Պառավյանը նոյեմբերի 17-ին գործուղվեցին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան: Գրադարանի տնօրեն Ռուզաննա Տոնոյանի ցուցումովշիրակցի գրադարանավարների ճանաչողական այցն ապահովեց փոխտնօրեն Ռուզաննա Թելունցը և Հանրային կապերի և զանգվածային միջոցառումների կազմակերպման բաժնի վարիչ Իսկուհի Ավետիսյանը: Շրջելով գրադարանի բոլոր բաժիններով ՇՄԳ աշխատակիցները ծանոթացան գրադարանի գործունեությանն ու ընթացիկ աշխատանքներին, պատանի ընթերցողների սպասարկման ոլորտում նոր մեթոդների կիրառման ուղղությամբ տարվող աշխատանքներին, տարաբնույթ միջոցառումներ կազմակերպելու և մանուկ ընթերցողներին ներգրավելու ուղղությամբ իրականացվող նորամուծություններին: Շրջեցին տարբեր տարիքային խմբերի համար նախատեսված սպասարկման սրահներում, որտեղ ամեն ինչ անչափ կարգավորված և տրամադրող էր: Միջգրադարանային նմանատիպ այցերը նպաստում են քննադատական մտածողության զարգացմանը և ստեղծագործական կարողությունների խթանմանը:
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում օրն անցավ անչափ հետաքրքիր և արդյունավետ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով