Տեխնազիում մաս-1
Տեխնոլոգիաների զարգացումը հանգեցրել է գրադարաններում արմատական փոփոխությունների, որի արդյունքում տեխնոլոգիական նորամուծությունների փորձարկողները, տեղայնացնողները և տարածողները դարձել են գրադարաններն ու գրադարանավարները: Հոլանդիայի «Ալվան Ծաղիկ» հիմնադրամի Տեխնազիում ծրագիրը նախագծահեն կրթության մոդել է, որը միտված է սովորողների մոտ թիմային աշխատանքի, հետազոտական կարողությունների զարգացմանը։ Այս անգամ ծրագրի իրականացման գոտի ընտրվել է Շիրակի մարզային գրադարանը: Ծրագրի համար առաջադրանք տվողը համարվում է Շիրակի մարզային գրադարանի տնօրեն Գ.Ամիրյանը: Առաջադրանք տվողը ցանկանում է տեսնել գրադարանի եռահարկ շենքի առնվազն երկու հատվածները հաշմանդամություն /հենաշարժողական,տեսողական,լսողական/ ունեցող անձանց համար հասանելի դարձնող լուծումներ: Շաբաթվա ընթացքում, ծրագրին մասնակցող դպրոցները` Գյումրու Պոլիտեխնիկի ավագ դպրոց, Գյումրու N38 հիմնական դպրոց, Գյումրու N41 հիմնական դպրոց, Գյումրու N1ավագ դպրոց, Գյումրու N25 հիմնական դպրոց, Գյումրու N18 միջնակարգ դպրոցի մասնակիցները եղան գրադարանում :Շրջելով գրադարանում,մասնակիցները ծանոթացան գրադարանի առօրյային և շենքի ճարտարապետական լուծումներին: Ծրագրի ավարտին մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց գաղափարները և խնդրի լուծման իրենց տարբերակները: Լիահույս ենք,որ մասնակիցներին կհաջողվի լուծել և գտնել խնդրի լուծման հնարավոր տարբերակներ: