Կիրակի, 21 Ապրիլի, 2024
ՄիջոցառումներՆորություններ

Պարոն Սարգիս  Նաճարեանի այցը գրադարան

Շիրակի մարզային գրադարանը արժեքավոր նվեր ստացավ Լիբանանահայ գաղթօջախում ճանաչված անուններ Սարգիս և Զվարթ Նաճարեաններից: Սարգիս Նաճարեանը աշխատակցել է ՍԴՀԿ գլխավոր պաշտոնաթերթին՝ «Արարատ»-ին և հայ կաթողիկե պատրիարքարանի «Մասիս» պարբերաթերթին, հանդես է եկել հայությանը հուզող խնդիրների մասին բազմաթիվ հրապարակումներով, երկար տարիներ ղեկավարել է Հայ կրթական բարեսիրական միությունը և կատարել մի շարք այլ պատասխանատու աշխատանքներ Լիբանանում: Անբասիր ու ժրաջան գործունեության համար Ս. Նաջարյանն արժանացել է բազմաթիվ պարգևների, այդ թվում` Հռոմի Հովհաննես–Պողոս Բ պապի և հայ կաթողիկե նախկին ու ներկա պատրիարքներից:

Պարոն Սարգիս  Նաճարեանի գրադարանին նվիրաբերած իր հեղինակած գրքերը` վստահաբար կհամալրեն գրադարանում հաճախ ընթերցվող գրքերի շարքը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով