Հինգշաբթի, 21 Նոյեմբերի, 2024
Միջոցառումներ

Հունիսի 21-ը երաժշտության միջազգային օրն է…

Հունիսի 21-ը երաժշտության միջազգային օրն է… Շիրակի մարզային գրադարանի «Վերնահարկ» սրահը լցվել էր հոգեթով ու զգացմունքային երաժշտությամբ: Գրադարանի Արվեստի բաժնի և Նռանէ Բենդի համատեղ ուժերով կազմակերպված միջոցառումը յուրահատուկ կամուրջ էր ունկնդրին տանելու դեպի հայկականը: «ՆՌԱՆԷ» բենդը երիտասարդական երաժշտական խումբ է, որն իր գործունեությամբ աստիճանաբար զբաղեցնում է իր ուրույն տեղը երաժշտական աշխարհում: Բենդը ներկայացնում է ֆոլք-ռոք երաժշտություն: Խմբում ներգրավված են եռանդուն, տաղանդավոր, նպատակասլաց երիտասարդ-երաժիշտներ, ովքեր անկասկած, հանդիսանում են նոր Հայաստանի մշակութային վերելքի երաշխիքը: «Նռանէ»-բենդը իր գործունեությամբ փորձում է համախմբել երաժշտասեր հասարակությանը, ներկայացնելով հայկական և այլ ազգերի երաժշտությունը յուրովի մեկնաբանմամբ: Խմբի անդամներն են` Աննա Քոչարյան_երգչուհի, ջութակ Քնարիկ Ստեփանյան ֆլեյտա Քնարիկ Խաչատրյան_քանոն, սանթուր Արմեն Քոչարյան_ խմբի ղեկավար, կիթառ: Մեր երաժշտասեր հյուրերն էին՝ <<Շիրակի մարզի երեխայի և աջակցության կենտրոն>>֊ի սաները՝ դաստիարակ Ժաննա Փալանջյան, մտավորականներ, թատերական արվեստի ներկայացուցիչներ… Այս յուրահատուկ երաժշտական հանդիպումը ներկաներին էլ ավելի մոտեցրեց հայկական երաժշտությանը և մշակույթին: Իսկ ծրագրում տեղ էին գտել ժողովրդական երգերի մշակումներ և հեղինակային երգեր, որոնք հիացմունքով ունկնդրեցին բոլոր ներկաները՝ ստանալով մեծ բավականություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով