Երեքշաբթի, 23 Հուլիսի, 2024
ՄիջոցառումներՆորություններ

Հեղինակային երգերի երեկո՝ Վիկտոր Լեոնիդով

Շիրակի մարզային գրադարանում հեղինակային երգերի երեկո էր: Գյումրու «Ռուսական տան» նախաձեռնությամբ ՇՄԳ-ում հյուընկալվեց Մոսկվայի Սոլժենիցինի անվան «Дом русского зарубежья» կենտրոնի մատենագետ, պատմաբան, կիթառահար Վիկտոր Լեոնիդովը: Հյուրը հեղինակային իր երգերից շատերը գրել է ռուս հայտնի պոետների տեքստերով և իր կատարումներից առաջ խոսեց նաև նրանց մասին: Հյուրի քաջատեղյակության և լսարանի հետ ազատ շփման հմտության շնորհիվ գրադարանում ժամը աննկատ անցավ, որը ներկաների համար դարձավ ոչ միայն երաժշտական կատարումների ունկնդրում, այլ ավելի նմանվեց ռուս գրականության ու արվեստի մասին հանպատրաստից տեղեկատվական զրույցի: Հյուրը կիսվեց նաև Գյումրի քաղաքից ստացած իր դրական տպավորություններով: Ի հուշ հանդիպման` գրադարանի տնօրեն Գ.Ամիրրյանը նրան նվիրեց ռուսերենով ստեղծագործող մեր համաքաղաքացի Ա. Գասպարյանի գրքերից մեկը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով