Չորեքշաբթի, 28 Փետրվարի, 2024
Հայտարարություն

Ալեքսանդրապոլ. գթասրտության քաղաք

Հարգելի՛ գործընկերներ,
Շիրակի մարզային գրադարանը և ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը 2023թ. մայիսի 19-ին ժ. 11:00-ին հրավիրում են Գյումրի՝ Աճեմյան 2/1, մասնակցելու «Ալեքսանդրապոլ. գթասրտության քաղաք» խորագրով միջազգային գիտաժողովին:
Առաջին աշխարհամարտի և դրան հաջորդած տարիներին Ալեքսանդրապոլի գավառում հաստատվեցին մոտ 100.000 գաղթականներ: Նորեկներին ընդունելու, տեղավորելու, ինչպես նաև գաղթականական հիվանդանոցներ, դպրոցներ ու որբանոցներ բացելու ծանրագույն պարտականությունն իրենց ուսերին վերցրեցին բարեգործական կազմակերպությունները:
Գիտաժողովի նպատակն է նպաստել 1914-1920թթ. Ալեքսանդրապոլի գավա-ռում այդ կազմակերպությունների ծավալած գործունեության համակողմանի հետազոտությանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով