«Տարտյուֆ»
Ֆրանկոֆոնիայի նվիրված Շիրակի մարզային գրադարանում դեռ շարունակվում է ֆրանսերեն լեզվին նվիրված միջոցառումները:Այս անգամ գրադարանի և SPFA Armenia կազմակերպության աշխատակիցների համագործակցությամբ ֆրանսերենով ներկայացվեց հատված Մոլիերի
«Տարտյուֆ» պիեսից: Գրադարանի “Վերնահարկ” սրահը ձևավորվել էր ժամանակին համահունչ ռեկվիզիտներով, հնչում էր երաժշտություն, որոնք ներկաներին փոխանցում էին 17-րդ դար: Գյումրու տարբեր կրթական հաստատությունների ուսանող «դերասաններ»-ը պիեսի ժամանակաշրջանի զգեստներով էին: Պիեսը մշակված հատվածը զուգահեռականներ էր տանում հեղինակի ապրած ժամանակաշրջանի և մեր օրերի միջև, ցույց տալիս, որ կեղծավորությունն ու սուտը ժամանակաշրջան չեն ճանաչում:
Գրադարանի տնօրեն պրն. Ամիրյանը գոհունակություն հայտնեց մասնակիցներին (հատկապես SPFA Armenia-ի — ներկայացուցիչ Ռիմա Խաչատրյանին ու Սերժ Ավետիքյանի թատերական խմբի ներկայացուցիչ Լենա Գալստյանին) ներդրված ջանքերի ու կատարած աշխատանքի համար: Նշվեց Շիրակի մարզային գրադարանի Օտարալեզու գրականության բաժնի` ֆրանկոֆոնիայի տարածման ու գրադարան-SPFA Armenia կապերը ամուր պահելուն միտված գործունեությունը, շեշտվեց գրադարանի արվեստի բաժնի վարիչ Հ. Ավետիսյանի ջանադիր աջակցությունը միջոցառման կազմակերպական հարցերին:
ՈՒնկնդիրներից թ. 1 ավագ դպրոցի ֆրանսերենի ուսուցիչ Ա. Գրիգորյանը առաջարկեց նման խաղարկային միջոցառումներին մասնակից դարձնել դպրոցականներին` ֆրանսերեն լեզվի ուսուցմանը աջակցելու համար: