Բանավեճ-քննարկում
Փետրվարի 28-ին գրադարանում տեղի ունեցավ բանավեճ-քննարկում «Թուրքերեն և ադրբեջաներեն լեզվի ուսուցման անհրաժեշտությունը դպրոցներում» թեմայով: Քննարկմանը մասնակցում էին գրադարանի տնօրեն Գևորգ Ամիրյանը, Շիրակի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը, Շիրակի պետական համալսարանի պատմության և իրավագիտության ամբիոնի վարիչ Արշավիր Գասպարյան ը , հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Արմենուհի Ավագյանը , թուրքերենի մասնագետ Արթուր Կիրակոսյանը, /ով դասավանդում է թուրքերեն Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում/, Անի Ամիրյանը ռազմական հոգեբան, Տեր-Փավստոս քահանան,Գագիկ Վարդանյանը՝ գրող, թուրքերեն ուսումնասիրած ու ուսումնասիրող աշակերտներ և ուսանողներ, ինչպես նաև թեմայով հետաքրքրված գրադարանի ընթերցողներ:
Քննարկման ընթացքում պարոն Կիրակոսյանը ներկայացրեց կրթական ծրագիր թուրքերենի մուտք գործելու ֆորմատը, որն այժմ գործում է պիլոտային ծրագրի շրջանակներում, բանասիրական գիտությունների թեկնածու՝ Ա.Ավագյանը խոսեց հայոց լեզվի ավելի խորքային ուսումնասիրության անհրաժեշտության մասին, Տեր Փավստոսը լեզուն և հավատը ամուր պահելու անհրաժեշտության մասին: Ռազմական հոգեբան Անի Ամիրյանն ավելի խորքային նկարագրեց հոգեբանական բարդություններն ու դրանց հաղթահարման տարբերակների մասին , որոնք կարող են առաջանալ և թուրքերեն և ադրբեջաներեն ուսումնասիրելու ժամանակ: Թուրքերենի մասնագետ պարոն Կիրակոսյանը շատ ինֆորմացիա տվեց ինչպես լեզվի այնպես էլ դասավանդման մեթոդի մասին։ Պարոն Գասպարյանին հետաքրքրեց դասավանդման մեթոդները,նույնիկ առաջարկ եղավ թուրքերենի դասախոսություններ պատմության ամբիոնում ունենալ։ Արտահայտեցին կարծիքներ նաև ուսանողները : Հետևություններ արեցինք բոլորս ու թերևս ամենակարևորն այն էր, որ ցանկացած լեզու ուսումնասիրելուց առաջ
պետք է լավ տիրապետել սեփական լեզվին,մշակույթին, պատմությանը․․․