Կիրակի, 8 Դեկտեմբերի, 2024
Միջոցառումներ

ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ԵՎ ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՕՐ

Թումանյանի ծննդյան օրը գիրք նվիրելու օր հայտարարելու սովորույթը, որը միանգամից ընդունվեց ընթերցասերների կողմիցՇիրակի մարզային գրադարանում նշվում է ամեն տարի մեծ սիրով ու ամեն տարի տարբերվող ու յուրօրինակ: «Վերնատունը վերնահարկում» խաղ մրցույթ... Թումանյանական խաղ-մրցույթը, որի նախաձեռնողն ու իրականացնողը Մանկապատանեկան բաժինն էր, մտածված ու կազմակերպված էր շատ մանրակրկտորեն, չէր կրկնում նախորդ տարիների փորձը. բազմատեսակ էր իր ընթացքով ու ներկայացմամբ: Մասնակցելու էին հրավիրվել այն դպրոցները, որոնց աշակերտները գրադարանի ընթերցողներն էին, միջոցառումների ակտիվ մասնակիցներն ու ունկնդիրները: «Վերնահարկում» տիրում էր խորհրդավոր լռություն... Կենտրոնում տեղադրված էր մեծ լոռեցու աշխատասեղանը իսկ նրա դիմած բազմել էր մեծն Թումանյանը (թ.41 հիմնական դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Արկադի Պողոսյան): Միջոցառման սկիզբը Ամենայն հայոց բանաստեղծի մուտքով էր, խրատական քառատողով. Այնուհետ Մանկապատանեկան բաժնի վարիչ Ս.Գևորգյանը ներկայացրեց բանաստեղծի կենսագրական մանրամասներ, նշեց նաև դպրոցականների հետ բաժնում իրականացվող զանգվածային միջոցառումների նպատակը ամրապնդել դպրոցականների կապը գրքի, ընթերցանության, գրադարանի հետ:
Օրվա ծրագրում նախատեսվել էին մի քանի խաղային տարբերակներվիկտորինա, որի ժամանակ պետք է պատասխանեին Թումանյանի կենսագրությանը և ստեղծագործություններին վերաբերող հարցերի: Հաջորդիվ պետք էր լրացնել Թումանյանի քառատողերում բաց թողնված բառերը: Կազմվել էր նաև խաչբառ, որն առաջարկում էր ըստ նկարների լրացնել վանդակները և ստանալ «Քաջ Նազար» պատասխանը: Դպրոցականներին առաջարկվեց նաև գուշակել Թումանյանի բանաստեղծությունների վերնագրերը ցուցադրվող նկարների հիման վրա: Դպրոցականները կարողանում էին արագ ու ճիշտ գտնել պատասխանները: «Հեքիաթային խաչբառի» պահանջն էրմուլտֆիլմերի ցուցադրվող հատվածներով գուշակել հեքիաթները, որը ևս հաջողությամբ հաղթահարվեց: Վերջին առաջադրանքը Սև արկղում պահված առարկան գուշակելն էր, որի հարցը ներկայացվեց քառատողի տեսքով ու ակնթարթորեն գտավ իր ճիշտ պատասխանը. Խաղային մասից հետո ասպարեզ եկավ «մեծն Թումանյանը» (թ.41 դպրոցի 10-րդ դաս. աշակերտ Արկադի Պողոսյան), ով ողջունելով հյուրերին իր գոհունակությունը հայտնեց դպրոցականներին մասնակցության համար և ներկայացրեց իր «Հայի տրտունջ» բանաստեղծությունը:
Մասնակից դպրոցների թիմերը (Գյումրոււ թիվ 6, 10 և 25 հիմնական դպրոցների և թիվ 8 միջնակարգ դպրոցի 5-6-րդ դասարանի աշակերտներ) մանկուց լսելով Թումանյանի հեքիաթներն ու պատմվածքները զրույցներն ու բանաստեղծությունները, լեգենդներն ու պոեմներըշնորհիվ իրենց մանկավարժների գիտելիքների մեծ պաշարով էին ներկայացել խաղ-մրցույթին:
Ժյուրին , որի կազմում էին գրադարանի տնօրեն Գ.Ամիրյանը, փոխտնօրեն Գ.Գևորգյանը, ՀՀ ԳԱԱ Շիրակի Հայագիտական հետազոտական կենտրոնի տնօրեն Ա.Հայրապետյանը, թ.41 հիմնական դպրոցի տնօրեն Հ. Կարապետյանը, ՇՄԳ մեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի վարիչ Ս. Բաղդասարյանը, ամփոփեց խաղ-մրցույթի արդյունքները:
Պարզվեցհաղթող էր ճանաչվել ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ... Ու քանի որ գիրք նվիրելու օրն էր, միջոցառումն ավարտվեց գրքերի փոխադարձ նվիրատվություններով, գրադարանին գրքեր նվիրեցին մասնակից դպրոցների աշակերտները և թիվ 3 պետական արհեստագործական ուսումնարանի սաները: Մասնակից թիմերին մրցույթին ակտիվ մասնակցության համար, գրադարանի տնօրինության կողմից հանձնվեցին շնորհակալագրեր:
Միջոցառմանը առանձին շուք տվեցին “Ընտանիք” մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի թատերական խմբակի սաները “Բարեկենդան” բեմականացումով (գեղ. ղեկավար Մուրադ Թորոսյան), Մանկապատանեկան արվեստի կենտրոնի «Քրեյզի» պարային խմբակի սաները (գեղ. ղեկավար Էդգար Հարությունյան) և գրադարանի լավագույն ընթերցող, դաշնակահարԶոյա Սարիբեկյանը: Միջոցառման ավարտին Ժյուրիի բոլոր անդամները արժևորելով գրքի նշանակությունն ու դերը անհատի ներդաշնակ զարգացման ու կայացման գործում, շնորհակալական, դրվատանքի խոսքեր հնչեցրին ուղղված մասնակից դպրոցների մանկավարժներին ու դպրոցականներին, մաղթելով գրադարան-դպրոց-գիրք կապի հետագա ամրապնդում:
Օրվա ընթացքում «Վերնահարկում» թևածում էր ՄԵԾ ԼՈՌԵՑՈՒ անմար հոգին…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով