Կիբեռանվտանգություն

Շիրակի մարզային գրադարանում տեղի ունեցավ սեմինար- հանդիպում «Նորարար գրադարաններ աշխատարանի Կիբեռանվտանգության դասընթացի» շրջանակներում : Հանդիպման ընթացքում գրադարանի օտարալեզու գրականության բաժնի վարիչ Նազմինե Բաղդասարյանը դասընթացից ստացած գիտելիքներով կիսվեց ներկաների հետ: Հանդիպումը վերը նշված դասընթացի 2րդ փուլի,ինչպես նաև եռօրյա առցանց դասընթացի ամփոփումն էր: Հանդիպմանը ներկա էր ՀՀ Ազգային Գրադարանի տնօրենի խորհրդական Ներսես Հայրապետյանը, Ավ․ Իսահակյանի անվան ԿԳ-ի Ամերիկյան կենտրոն բաժնի վարիչ Նելլի Խաչատրյանը, ինչպես նաև մարզային գրադարանի աշխատակիցները: Հանդիպման ընթացքում խոսվեց ինչպես խուսափել կիբեռհանցագործների հարձակումներից, ինչպես պաշտպանել մեր հեռախոսները և համակարգիչները տարատեսակ վիրուսներից, և ընդհանրապես ինչպես պաշտպանել և ապահովել տեխնիկայի անվտանգ աշխատանքը: Հանդիպումը անցավ շատ հետաքրքիր և ակտիվ մթնոլորտում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։