Ռոբերտ Ռոժդեստվենսկի-90

Շիրակի մարզային գրադարանում տեղի ունեցավ Ռոբերտ Ռոժդեստվենսկու 90 ամյակին նվիրված միջոցառում: Միջոցառումը կազմակերպվել էր «Ռուսական տուն»-ը Գյումրիում և Շիրակի մարզային գրադարանի համատեղ ուժերով: Ռոբերտ Ռոժդեստվենսկին ռուս խորհրդային բանաստեղծ է, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր։ 1997 թ. Ռոբերտ Ռոժդեստվենսկու անունով է կոչվել № 5360 փոքրիկ մոլորակը։ Ռոբերտ Ռոժդեստվենսկու բանաստեղծությունների հիման վրա հայ մի շարք կոմպոզիտորներ ստեղծել են նոր երգեր, ինչպես օրինակ«Свадьба», «Мои года», «Не надо печалиться» և այլն: Միջոցառումը անցավ ինտերակտիվ և բավականին հետքրքիր: Այն վարում էր Արմեն Վարդանյանը: Ներկաները մասնակցեցին վիկտորինայի բանաստեղծի կյանքի և գործունեության վերաբերյալ, կարաոկեի և «Ցույց տուր երգը» մնջախաղի: Փուլերը ընդմիջվում էին երաժշտական կատարումներովԽլղաթյան Արփինե՝ «Նոկտյուրն», Համլետ Մկրտչյան՝ «Благодарю тебя»: Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ յուրահատուկ ֆլեշմոբ «Ֆոտոն», «Ակադեմիական» վարժարան, թիվ 21 «Օյունջյան» հիմնական և 2-րդ ավագ դպրոցի աշակերտների մասնակցությամբ: Աշակերտները մաս- մաս արտասանեցին Ռոժդեստվենսկու «Человеку надо мало» բանաստեղծությունը: Միջոցառման վերջում բոլորը երգեցին«Не надо печалиться»,«Мои года»,«Земля наш дом».երգերը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։