Մարո Մադոյան-Ալաջաջյանի «Չինացին էլ լավ հայ կդառնա» գրքի շնորհանդես
Հոկտեմբերի 16-ին Շիրակի մարզային գրադարանում տեղի ունեցավ դրամատուրգ,գրականագետ, թարգմանիչ,արձակագիր, հրապարակախոս Մարո Մադոյան-Ալաջաջյանի «Չինացին էլ լավ հայ կդառնա» գրքի շնորհանդեսը: Հանդիպումը կազմակերպել էր ՇՊՀ Մանկավարժական քոլեջի տնօրինությունը ի դեմս Կարինե Այվազյանի: Ներկա էին դասախոսներ, ուսանողներ, ովքեր իրենց վառ տպավորություններով կիսվեցին գրքի հեղինակի հետ, հնչեցին քննադատական նոտաներ, ոգևորող փաստեր, կար կերպարային մեծ հավանություն, համեմատություններ, վերլուծություն, հնչեցին հարցեր և պատասխաններ: Հանդիպումը կրեց շատ ջերմ ու բարի, ինչու չէ նաև ուսուցողական բնույթ: Հարգելի պատճառով ներկա չէր գրադարանի տնօրեն Գ.Ամիրյանը, ով սպասված հյուրին ողջունեց հեռախոսազանգի միջոցով և մաղթեց հաջողություն: Ներկաների մեջ էր նաև «Դպիր» հրատարակչության տնօրեն Հ.Կարապետյանը , ով նույնպես ողջունեց տիկին Մադոյանին և շնորհավորեց գրքի «լույս աշխարհ գալուն»: Հանդիպման ավարտին տիկին Մարո Մադոյան –Ալաջաջյանի կողմից գրադարանին նվիրատվեցին մի շարք գրքեր, որոնց մեջ կային ինչպես հեղինակային գործեր, այնպես էլ թարգմանություններ: