Արևմտահայերենի կայքէջի շնորհահանդես
Շիրակի մարզային գրադարանում կայացավ Արևմտահայերենի կայքէջի շնորհահանդեսը: Արևմտահայերենի պահպանությունը ` առցանց տիրույթում: Հաշվի առնելով արևմտահայերենի պահպանման, անաղարտության, զարգացման, ուսումնասիրության, ուսուցման ապահովման և կիրառման հնարավորությունների ընդլայնումն ու զարգացումը Սփյուռքում և Հայաստանում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից 2020թ հայտարարվել էր arevmtahayeren-shmg.am կայքէջի ստեղծման մրցույթ, որի իրականացումը վստահվել էր Շիրակի մարզային գրադարանին: