Բենեֆիս-Արմեն Գասպարյան
Շիրակի մարզային գրադարանի բակում տեղի ունեցավ գրող, հրապարակախոս, ռեժիսոր Արմեն Գասպարյանի 6 գրքերի շնորհանդես-բենեֆիսը, որին իրենց մասնակցությունն էին բերել բազմաթիվ հյուրեր, գրքասերներ, արվեստագետներ, գրականության ոլորտի մասնագետներ: Իրեն Ալեքսանդրապոլցի արիստոկրատ համարող Ա. Գասպարյանը իր հայրենի քաղաք Ալեքսանդրապոլ-Լենինականի քաղաքային կերտվածքը իր ստեղծագործություններում ներկայացրել է յուրովի և շատ ինքնատիպ ոճով, բառ ու բանի, անզուգական կենսամտածողության ամենատիպական բնորոշիչներով: Գրքի շնորհանդեսին առանձնակի շուք հաղորդեցին միջազգային մրցույթների դափնեկիրներ Տիգրան Պետրոսյանը /դաշնամուր/ և Միքայել Պետրոսյանը /թավջութակ/, ովքեր հեղինակի խնդրանքով կատարեցին Ֆ.Շուբերտի, Ս.Ռախմանինովի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններից: