Հինգշաբթի, 14 Նոյեմբերի, 2024
Միջոցառումներ

Օրվա խորհրդին համահունչ

Հունիսի 1 ՄԱՍ-3

Օրվա խորհրդին համահունչ երրորդ միջոցառմանը մասնակցելու էին եկել Գյումրու թիվ 32 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի IIա դասարանի աշակերտները / դասվար Ջ. Բարսեղյան/: Աշակերտներին ուղեկցում էին նաև նույն դպրոցի մանկավարժներ Ա. Գևորգյանը, Ա. Մարգարյանը, Թ. Հովհաննիսյանը: Մանկապատանեկան բաժնի աշխատակից Մարինա մորաքույրը, գրադարանի հեքիաթի անկյունում ներկայացնելով դպրոցականներին շատ սիրելի Հովհ. Թումանյանի կենսագրությունը՝ նրանց համար ընթերցեց թումանյանական հեքիաթներ: Երեխաները ,,բեմադրեցին,, Թումանյանի «Պոչատ Աղվես» հեքիաթը: Իրենց հետ նախապես բերել էին մեծ պաստառ Թումանյանի նկարով, հեքիաթի գրական հերոսներին բնորոշ իրեր, աքսեսուարներ: ,,Բեմադրությունն ,, ավարտվեց և Աղվեսը իր պոչը կցել-կցմցելով գնաց իր ընկերներին հասավ:
Երեխաները ընթերցելով Հովհ. Թումանյանի հայտնի մտքերը այն փակցնում էին պաստառի վրա: Միջոցառումը ուղեկցվում էր մասնակիցների գեղարվեստական կատարումներով: Ավարտին դասվարը իր խոսքով ամփոփելով միջոցառումը՝ շնորհավորեց բոլորին օրվա առիթով ևշնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով