Երեքշաբթի, 13 Հունվարի, 2026
Նորություններ

Հարգանքի տուրք Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին

Իբրև հարգանքի տուրք հայ գրականության մեծ դասական, մեծանուն գրող, բանաստեղծ և հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին, Շիրակի մարզային գրադարանի աշխատակիցները տնօրենի գլխավորությամբ ծաղիկներ խոնարհեցին Գյումրու Թատերական հրապարակում տեղադրված Վարպետի հուշարձանի, ինչպես նաև քաղաքային այգում գտնվող նրա կիսանդրու առջև՝ ընդգծելով նրա անզուգական ավանդը ազգային գրականության և մշակույթի պատմության մեջ։

Այնուհետ գրադարանի աշխատակիցները մասնակցեցին Ավ. Իսահակյանի հուշատուն-թանգարանում կազմակերպված գրական-երաժշտական միջոցառմանը, ունկնդիր դարձան «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի ցուցասրահում «Երգի թևով» խորագրով Գյումրու Ն. Տիգրանյանի անվան թիվ 1 արվեստի դպրոցի սաների ելույթին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով