Մեթոդական աշխատանքներով այց «Ախուրյանի մարզամշակութային կենտրոն»
«Ախուրյանի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի գրադարան են այցելել Շիրակի մարզային գրադարանի տնօրեն Ս.Գևորգյանը, փոխտնօրեն Ն.Բաղդասարյանը, Մեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի վարիչ Ս.Բաղդասարյանը և գրադարանավար Ս.Հարությունյանը։
Այցը ՇՄԳ նորանշանակ վարչական կազմի առաջին այցն էր տարածաշրջանային գրադարան, որի նպատակը նաև գրքերի նվիրատվությունն էր։ Ախուրյանի գրադարանին նվիրաբերվեց 6 միավոր գիրք ՇՄԳ հավաքածուներից և ևս 34 գիրք անգլերեն լեզվով։ Մարզային գրադարանի աշխատակիցները ծանոթացան գրադարանի գրքային ցուցահանդեսներին, նախորդ ժամանակամիջոցներում իրականացված միջոցառումների մասին պատմող տեսանյութերին, զրուցեցին հավաքածուներից օտարվող գրականության ընտրության և ակտերի ձևակերպման հարցերի շուրջ։
Մեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի վարիչ Ս․Բաղդասարյանը սեմինար-խորհրդատվություն անցկացրեց գրադարանի աշխատակիցների հետ գրականության ցուցադրական քարոզչության կազմակերպման ձևերի, ցուցահանդեսների արդյունավետության հաշվառման կարգի, ընթերցողների գրանցման քարտարանի վարույթի, ընթերցողների ընթերցանության ուսումնասիրման ու ղեկավարման ձևերի ու կարևորության մասին։
Այցի ընթացքում նկատված բացթողումների ու առաջարկությունների մասին գրառում կատարվեց գրադարանի Դիտողությունների ու առաջարկությունների հաշվառման տետրում։