Շաբաթ, 12 Հոկտեմբերի, 2024
ՄիջոցառումներՆորություններ

Սասունցի Դավթի էպոսը և Էնեականը

Շիրակի մարզային գրադարանի ընթերցարանում տեղի ունեցավ «Սասունցի Դավթի էպոսը և Էնեականը որպես ոգեշնչում վաղվա հերոսների համար» խորագիրը կրող դասախոսություն, որը վարում էր իտալացի գրող, հոգեբանՄաքսանս Սմանիոտտոն: Դասախոսությանը ներկա էին Հայաստանում Իտալիայի փոխդեսպան, գործերի ժամանակավոր հավատարմատար Ջովաննի Նիկոլա Դիոնիսին, Գյումրիում Իտալիայի Պատվո հյուպատոս Մասսիմիլիանո Ֆլորիանին: Դասախոսությունն ունկնդրեցին դասախոսներ, մշակույթի ներկայացուցիչներ, գրողներ, ուսանողներ, ներկայացվող թեմայով հետաքրքրված ընթերցասեր հասարակության ներկայացուցիչներ: Դասախոսությունը անցկացվեց իտալերեն լեզվով, թարգմանությունը կատարում էր Իտալիայի դեսպանատան թարգմանիչ Արամ Մկրյանը: Հանդիպման սկզբում գրադարանի տնօրեն Գ. Ամիրյանը ներկայացրեց հյուրերին, դասախոսության թեման և դրա արդիականությունը: Հարգարժան հյուրերն իրենց ողջույնի խոսքը փոխանցեցին ներկաներին: Պարոն Սմանիոտտոն մանրանասն ներկայացրեց հայ և իտալացի ժողովուրդների էպոսների կառուցվածքը, դրա մեջ արտացոլված պատմական ճշմարտությունները, հայ և իտալացի ժողովուրդների իդեալներն ու աշխարհի, հասարակության, կյանքի ճշմարտությունների հանդեպ նրանց ընկալումները: Առանձնապես հոգեբանական դիրքերից ներկայացրեց էպոսների գլխավոր հերոսների հոգեբանական կերտվածքը, նրանց դաստիարակության և բարոյական նկարագրի կայացմանը խթանող գործոնները: « Նախնիների բարքերը- mos maiorum» գլխավոր գործոններն են հերոսների ձևավորման գործում, երբ դարերով ավանդված վարքն ու բարքերը ձուլվելով ժամանակի ոգու հետ կերտում են նորօրյա հերոսներ, ովքեր կլինեն նոր Սասունցի Դավիթներ ու Էնեասներ: Հանդիպման ավարտին պատասխանելով ունկնդիրների հարցերին Մաքսանս Սմանիոտտոն ամփոփեց դասախոսությունը: Հանդիպումն անցավ անչափ ջերմ, հայ-իտալական բարեկամությամբ լեցուն մթնոլորտում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով