Կինն ու գեղեցկությունը, մայրությունն ու քնքշությունը
Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակներում Շիրակի մարզային գրադարան էին այցելել Գյումրու թիվ 31 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մարիամ Ազարյանի ղեկավարած «Լուսավորչականներ» գրական խմբակի անդամները, որոնք Արվեստի բաժնի «Վերնահարկ» սրահում ,, բեմադրեցին,, գրական-երաժշտական ներկայացումնվիրված մայրության ու գեղեցկության միամսյակի ամփոփմանը: Կինն ու գեղեցկությունը, մայրությունն ու քնքշությունը, կնոջ Աստվածային կոչումը
կյանքի շարունակականությունը կրել իր սրտի տակ, պարգևել կյանք ու իմաստ նրա գոյությանը. ահա սրանք էին կազմում միջոցառման էությունն ու բովանդակությունը: Դպրոցականների ցուցադրած արտիստիկ խաղը, բոցաշունչ ու հուզական ասմունքը, խրոխտ երգերը, նուրբ ու հեզանազ պարերը յուրահատուկ համ ու հոտ հաղորդեցին միջոցառմանը: Գրադարանի տնօրեն Գ. Ամիրյանը ամփոփելով միջոցառումը, հայտնեց իր գոհունակությունը թե գրական խմբակի ղեկավարին և թե աշակերտներին: