Կիրակի, 8 Սեպտեմբերի, 2024
Միջոցառումներ

Գիրք գնահատելու և մեծարելու օր

Ընթերցարանում «Գիրք գնահատելու և մեծարելու օրվան» նվիրված տեղի ունեցավ ազատ զրույց- հանդիպում: Հանդիպմանը մասնակցեցին Շիրակի տարածաշրջանային քոլեջի մի խումբ ուսանողներ, դասախոսԿարինե Խլղաթյանի և գրադարանավար Հերմինե Ասատրյանի ուղեկցությամբ: Հանդիպումը վարում էր գրադարանավարՍ. Թումասյանը: Հանդիպման գլխավոր առանցքը գիրքն ու ընթերցանությունն էր, գրքի ստեղծման պատմությունը, դարերի ընթացքում նրա կերպարանափոխությունները պապիրուսից-մագաղաթ, մագաղաթից մինչև թուղթ, ձեռագիր գրքերից մինչև տպագիր գիրք: Քննարկում ծավալվեց գրքի ու ընթերցանության արդիականության ու կարևորության մասին: Ուսանողների հետ խոսվեց իրենց սիրելի հեղինակների ու ստեղծագործությունների , իրենց կյանքում գրքի ու ընթերցանության կատարած ,,հեղափոխության,, մասին: Ուսանողները մտովի տեղափոխվեցին իրենց սիրելի հեղինակների ապրած ժամանակաշրջանն ու հետաքրքիր հարցադրումներ արեցին հեղինակներին: Անչափ հետաքրքիր էր հետևել , նրանց հարցադրումների բովանդակությանը, որն ինքնին ապացուցում էր ընթերցող-հեղինակ հոգևոր կապի առկայության մասին, բնորոշում նրանց մարդկային էությունը, ճաշակն ու հոգեկերտվածքը: Ուսանողներն ակտիվ մասնակցեցին քննարկումներին, ազատ, անկաշկանդ արտահայտեցին իրենց կարծիքը: Հանդիպման ավարտին ուսանողներին խորհուրդ տրվեց գրքեր, առաջիկայում կարդալու համար: Հանդիպումն անցավ կառուցողական, հաճելի ու ջերմ մթնոլորտում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով