Չորեքշաբթի, 22 Մայիսի, 2024
Միջոցառումներ

Մանկական գրքի միջազգային օրվա մեկնարկ

1967 թվականից նշվող Մանկական գրքի միջազգային օրը, Շիրակի մարզային գրադարանում նշվեց յուրօրինակ կերպով: Եվ քանի որ այդ օրն է ծնվել դանիացի գրող, բանաստեղծ Հանս Քրիստիան Անդերսենըորոշվեց երեխաների համար ընթերցել միայն անդերսենյան հեքիաթներ, իսկ ընթերցելու համար գրադարան հրավիրվեց Գյումրու Պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Հասմիկ Սուվարյանը: Դասղեկ Վ. Սարգսյանի ուղեկցությամբ գրադարանում հյուրընկալված Գյումրու թիվ 6 հիմնական դպրոցի չորրորդ դասարանի աշակերտներին «Անճոռնի ճուտիկ» հեքիաթը դերասանուհին ներկայացրեց ինքնատիպ և անչափ հետաքրքիր: Հեքիաթի հետ հանդիպումն ավարտվեց «Վերնահարկ» սրահում ձևավորված հեքիաթի անկյունում, հաճելի ու անկաշկանդ միջավայրում, աշակերտների հարց ու պատասխանով, երգ ու պարով , բարձր տրամադրությամբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով