Կիրակի, 8 Դեկտեմբերի, 2024
ՄիջոցառումներՆորություններ

Խաղ «Թույլ օղակ »

Շիրակի մարզային գրադարանում մեկնարկեց Մանկապատանեկան գրքի անդերսենյան շաբաթը: Անդրանիկ միջոցառումը խաղ էր` «Թույլ օղակ» հանրահայտ խաղի կանոններով, որը նաև մարզային գրադարանում կազմակերպվում էր առաջին անգամ: Մասնակիցները Գյումրու թիվ 45 միջնակարգ դպրոցի, թիվ 6, 10, 11, 41 հիմնական դպրոցների, Վարամաբերդ բնակավայրի միջնակարգ դպրոցի, Գյումրու «Ֆոտոն» և Տնտեսագիտական վարժարանների 9-րդ դասարանների աշակերտներն էին` թվով 8- ը:

Խաղը կազմակերպել էր Շիրակի մարզային գրադարանի մանկապատանեկան բաժինը : Հարցերը կազմվել էին դպրոցական ծրագրի շրջանակում ուսումնասիրված հեղինակների և նրանց ստեղծագործությունների վերաբերյալ: Հարցերը վերաբերում էին և հեղինակների կենսագրություններին, և ստեղծագործությունների հերոսներին, և տեքստերում հանդիպող բառերի բացատրություններին, և ժամանակի գրական խմբակներին ու պարբերական մամուլին և այլն: Հաջողված ու սահուն խաղ ընթացավ, առաջադրված հարցերին դպրոցականները կարողանում էին պատասխանել արագ և վստահ : Հաղթանակը շնորհվեց «Ֆոտոն» վարժարանի աշակերտուհի Մ.Նալբանդյանին, չնայած իրենց գիտելիքներով աչքի ընկնող խաղացողներ ևս կային:

Բոլոր մասնակիցները գրադարանի տնօրինության կողմից ստացան շնորհակալագրեր, իսկ Մ.Նալբանդյանը` պատվոգիր:

Խաղափուլերը ընդմիջվում էին Գյումրու մանկապատանեկան արվեստի պալատի «Քրեյզի» պարային ստուդիայի սաների կատարումներով: Վոկալ կատարումով հանդես եկավ նաև մանկապատանեկան բաժնի ընթերցող,Վահրամաբերդ բնակավայրի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Նարե Չախոյանը:

Միջոցառման ավարտին խաղի մասին դրվատանքի ամփոփիչ խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Գ. Ամիրյանը` հայտնելով իր շնորհակալությունը միջոցառման կազմակերպիչներին, մասնակիցներին, մանկավարժներին: Խաղի արդյունավետությունը գնահատեցին նաև դպրոցների մանկավարժները, նշելով նաև որոշ հանգամանքներ, որոնք կարելի է նկատի ունենալ հաջորդիվ նման խաղ կազմակերպելիս:

Փոխադարձ ջերմ շնորհավորանքներով և բարեմաղթանքներով ներկաները հրաժեշտ տվեցին «վերնահարկ» սրահին…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով