Երեքշաբթի, 25 Հունիսի, 2024
Միջոցառումներ

Սեր… Շառլ… Հայաստան

Շիրակի Մարզային Գրադարանում տրվեց Ֆրանկոֆոնյան երկամսյակի շրջանակներում իրականացվելիք միջոցառումների մեկնարկը «Սեր… Շառլ… Հայաստան…» խորագրով։ Միջոցառումը կազմակերպվել էր գրադարանի արվեստի եւ օտարալեզու գրականության բաժինների նախաձեռնությամբ: Սերժ Ավետիքյանի թատերական արվեստանոցի սաները, ղեկավար Գառնիկ Նիկոլյան, ուրույն մեկնաբանությամբ հանդիսատեսին ներկայացրեցին Ազնավուրի կյանքը` իր իսկ գրած բանաստեղծությունների օգտագործմամբ: Մշակվել էին և հաջողությամբ ներկայացվեցին մեծն շանսոնյեի կյանքի առանձին դրվագների թատերականացված պատկերներ: Ցերեկույթն անցավ թեթև, անբռնազբոս ու հաճելի ձևաչափով, որի մասին իրենց տպավորությունները կիսեցին ներկաները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով