Կիրակի, 8 Դեկտեմբերի, 2024
Միջոցառումներ

Մարզպետ՝ Մուշեղ Մուրադյանի այցը Շիրակի մարզային գրադարան

Գիրք նվիրելու օրվա առթիվ Շիրակի մարզային գրադարան այցելեց Շիրակի մարզպետ՝ Մուշեղ Մուրադյանը, աշխատակազմի պատասխանատուների ուղեկցությամբ: Պարոն Մուրադյանը շնորհավորեց գրադարանավարներին և ընթերցողներին հանճարեղ լոռեցու՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան 155-ամյակի և գիրք նվիրելու օրվա առթիվ։
Գրադարանի տնօրեն Գևորգ Ամիրյանի ուղեկցությամբ մարզպետը շրջեց գրադարանի բաժիններով, ծանոթացավ ընթացիկ աշխատանքներին, համալրման ու նորարարական գործընթացներին։
«Գիրք կարդալը ցանկացած տարիքում մտածողություն է ձևավորւմ, փոխում է մոտեցումներ ու մարդուն դարձնում առավել ճկուն։ Սերը դեպի գիրքը հարկավոր է սերմանել փոքր տարիքից: Ուրախալի է, որ Շիրակի մարզային գրադարանը միշտ առաջամարտիկ է ոլորտում, բանիմաց ու անձնվեր աշխատանքի արդյունքում արվում է հնարավորը՝ ընթերցանության, գրքի, գիտելիքի հանդեպ սերն ու հոգատարությունն ավելացնելու, գիտակ հասարակություն ձևավորելու գործում։ Մնում է անել հնարավորը՝ ժամանակի պահանջներին համահունչ առաջ շարժվելու, նորարարական գործընթացներին մասնակից դառնալու համար»,- նշեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը:
Օրվա խորհրդով պայմանավորված՝ Մուշեղ Մուրադյանն ու Գևորգ Ամիրյանը միմյանց գիրք են նվիրել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով