Պարույր Սևակ 100
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի դերասանական բաժնի երրորդ կուրսի / կուրսի ղեկավարՏիգրան Գաբոյան, բեմական խոսքի ղեկավար
Հասմիկ Սուվարյան/ ուսանողների թատերական ներկայացմամբՇիրակի մարզային գրադարանում մեկնարկեց հայ մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շարքը: Գրադարանի «Վերնահարկ» սրահում շնչում ու լսում էին Սևակ… Մի մարդ մեծութան, ում ծնունդը
մեր կյանքի, մեր մշակույթի, մեր ներկայի ու մեր ապագայի համար եղավ ճշմարտապես մի «Եղիցի լույս»… Սևակյան ստեղծագործությունները հուզել էին ներկաների հոգիները , որոնք մտովի տեղափոխվել էին մի այլ աշխարհ — մեկ սիրո հրաշալի ու վարդագույն աշխարհ,մեկ պայքարի ու բողոքի ժայռոտ ու կոպիտ իրականություն,մեկ էլ հանգիստ ու խաղաղ մանկություն :
Երիցս անմեռ է հիշատակը բանաստեղծ Պարույր Սևակի, ում Անձը, Կյանքը, Խոսքը, Բառը այսօր ամենամեծ ներկայությունն է բոլորիս կյանքում…