Կիրակի, 21 Ապրիլի, 2024
Առաջարկում ենք կարդալ

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ՝ «Բենջամին Բաթոնի առանձնահատուկ դեպքը»

XX դարի սկզբին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո, ծնվում է Բենջամին Բաթոնը՝ այն միակ մարդը, որը մանուկ հասակում ուներ 80 տարեկան ծերունու առողջություն, այդ պատճառով դժվարությամբ էր քայլում։ Հայրը Բենջամինի տարօրինակ տեսակի համար նրան թողնում է մի տան շեմին, որտեղ խնամում էին ծեր մարդկանց։ Ծեր մարդկանց խնամող մի կին, որի անունը Քուինի էր, խղճում է նորածնին և խնամում նրան։ Բժիշկները Բենջամինին շատ քիչ ժամանակ էին տվել ապրելու համար։ Բենջամինն օր օրի երիտասարդանում էր։ Ֆիլմի իրադարձություննորն սկսվում են Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո և շարունակվում մինչև 2005 թվական։

Մտքեր Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի մասին

Ֆիցջերալդը ծնվել է ոսկե գրիչը ձեռքին: Նրա տաղանդը շողում է այնքան վառ, որ նույնիսկ ամենածույլ և անուշադիր ընթերցողը չի կարող չնկատել: Նա լավ է գրում և միշտ էլ լավ է գրել, որովհետև գրում է բնականորեն, իսկ ձևը նա կատարյալ է զգում:

The New York Times


Նրա պատմություններն ուժեղ են թե՛ տեղի ունեցածով, թե՛ պատմածով: Փաստերը փաստերի, ենթադրությունները ենթադրությունների հետևից խորհվում ու չափվում են: Եվ երբ այս բոլորը կապվում են, պատմությունը, իբրև կյանքի հայտնություն և արվեստի գործ, ծանր է կշռում:

The Los Angeles Times


Ֆիցջերալդը ձեռք է բարձրացնում որպես դասարանի լավագույն աշակերտ, որն ունի գրողական ամենաերկար ու թանկարժեք տաբատը:


Time


Ֆիցջերալդին կկարդան նաև այն ժամանակ, երբ նրա ժամանակակիցներից շատերի անունները մոռացված կլինեն:


Gertrude Stein

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով