Տեխնազիում մաս 2
Տեխնազիումի միջանկյալ շնորհանդեսների ժամանակ Գյումրիի վեց դպրոցների 23 խմբեր առաջադրանք տվողին ներկայացրին իրենց նախնական գաղափարները։
Կարուսելի ընթացքում խմբերը միմյանց ներկայացրին նաև կողմնորոշման և նախնական հետազոտությունների արդյունքները։
Ընթացիկ ուսումնական տարվա առաջին նախագծի առաջադրանք տվողը Շիրակի մարզային գրադարանն է։ Խմբերը մշակում են գրադարանի շենքը հաշմանդամություն ունեցող անձանց համար հասանելի դարձնելու գաղափարներ։