Երեքշաբթի, 23 Հուլիսի, 2024
Միջոցառումներ

Թամարա Իվանովնա Կռասնովա-Գուսաչենկո

Շիրակի մարզային գրադարանում տեղի ունեցավ առցանց հանդիպում բելառուս բանաստեղծուհի, հրապարակախոս, Բելառուսիայի գրողների միության անդամ Թամարա Իվանովնա Կռասնովա-Գուսաչենկոյի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Նիժնի Նովգորոդի Ֆ.Դոստոևսկու անվան կենտրոնական գրադարանը և «Ռուսական Տունը Գյումրիում» կազմակերպությունը: Հանդիպումը տեղի ունեցավ ջերմ ու սիրառատ մթնոլորտում: Բանաստեղծուհին ներկաներին պատմեց անցած ուղու, դժվարությունների, ոգեշնչման ու հայ ժողովրդի նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին: Հանդիպման ընթացքում հնչեցին հարցեր,  թե ՀՀ-ից,  թե ՌԴ-ից: Բանաստեղծուհին հարցերին մերթընդմերթ պատասխանում էր իր բանաստեղծություններով: Նմանատիպ հանդիպումները էլ ավելի են ամրապնդում գրադարանային հարաբերությունները միջազգային ասպարեզում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով