Կիրակի, 21 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

«Գիքոր»-ի բեմականացումը Ջրափիի միջնակարգ դպրոցի աշակերտների ներկայացմամբ

Խնամքով մշակված, կերպարներին համապատասխան զգեստավորված ու դիմահարդարված, ճաշակով բեմադրված, հղկված դերային խոսքով , վարպետորեն ներկայացված…Այս և նման այլ բնութագրական խոսքերով պետք է բնութագրել Անիի տարածաշրջանի Ջրափի գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների պատրաստած Թումանյանի «Գիքորը» պատմվածքի բեմականացումը, որը նրանք ներկայացրեցին Շիրակի մարզային գրադարանի «Վերնահարկ» սրահում:
Դպրոցի փոխտնօրեն, հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Անահիտ Գասպարյանը կարողացել էր մշակել տարբեր դասարանների աշակերտների դերային մշակված, հղկված խոսք: Կերպարվեստի ուսուցիչ Սևակ Շեկոյանի դիմահարդարման արդյունքում ստեղծվել էին թումանյանական ժամանակաշրջանի տիպիկ կերպարներ: Հավելենք, որ պատմվածքը ներկայացվում էր ժամանակաշրջանի կենցաղին բնորոշ կահավորված միջավայրում. կահկարասի ու այլ ռեկվիզիտներ, քաղքենի հյուրեր, աղքատ գյուղացիներ: Բեմականացման հաջողության գրավականներից մեկըճիշտ դերաբաշխումն էր. Թե գյուղացի Համբոն ու իր համագյուղացիները, թե աղջիկ պարոնն ու պառավ դեդին, թե բազազ Արտեմն ու մնացյալ դերակատարները տիպիկ ու անբռնազբոս էին իրենց խաղով: Փորձ էր արվել նաև ժամանակակից բնույթ հաղորդել պատմվածքինԳիքորին հրապուրած քաղաքային զվարճանքը ժամանակակից պար էր` դպրոցի պարի խմբակի կատարմամբ:
Դպրոցականների հետ գրադարանում էին դպրոցի հայոց լեզու եւ գրականության ուսուցչուհին Շուշան Ստեփանյանը, ով նաեւ բեմականացման կազմակերպիչն էր, ծնողներ, ինչը երեխաների ազատ ժամանակը ճիշտ ու օգտակար կազմակերպելուն միտված դպրոց-ընտանիք միավորված ջանքերի ապացույց է:

 «Գիքոր» հատված բեմականացումից
https://fb.watch/jpeXdYdg2S/

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով