Հինգշաբթի, 29 Փետրվարի, 2024
Միջոցառումներ

Մայրենի լեզվի միջազգային օրը

Մայրենի լեզվի միջազգային օրը 2005 թվականից նշվում է նաև Հայաստանում՝ առիթ հանդիսանալով վերստին արժևորելու մեր անգին հարստությունը, մեր սիրո ու հիացմունքի տուրքը մատուցելու մեր մայրենի լեզվին: Լեզուն այն միջոցն է, որով գիտակցությունը մարմին է առնում, մտածմունքընյութականանումայս խորհրդով առաջնորդվելովգրադարանի մատենագիտական տեղեկատվության բաժինը, դեռևս փետրվարի սկզբին «ՀԱՅ ԼԵԶՈՒՆ ՏՈՒՆՆ Է ՀԱՅՈՒՆ» խորագրով ցուցահանդես էր ձևավորել: Մայրենի լեզվի միջազգային օրը նշելու առիթով Շիրակի մարզային գրադարանում հյուրընկալվել էին Գյումրու թիվ 20, 25 հիմնական դպրոցների աշակերտները իրենց ուսուցիչների հետ: Գրադարանի տնօրեն Գ. Ամիրյանը ողջունելով ներկաներին, խոսելով լեզուների կարևորության, նրանց պահպանման անհրաժեշտության մասին, սիրով ներկայացրեց. միջոցառմանը հրավիրված Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվո հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանին, Հոլանդիայի «Ալվան Ծաղիկ» հիմնադրամի նախագահ Ռենե Բեոնքին: Ռենե Բեոնքը ներկաների համար գերմաներեն ընթերցեց Գյոթեի «Անտառի Արքան» բալլադը, այնուհետև հոլանդերեն Հ.Մարսմանի «Հիշելիս Հոլանդիան» բանաստեղծություն, որը ներկաներին հնարավորություն տվեց համեմատելու և զգալու գերմաներենի և հոլանդերենի լեզվական նմանություններն ու հնչյունային տարբերությունները: Գյումրու թիվ 25 հիմնական դպրոցի աշակերտները (գերմաներեն լեզվի ուսուցչուհի Գ.Միսակյան) փոքրիկ լուպերի (կարճ երկխոսություն, վարժանք) միջոցով բացահայտեցին գերմաներեն լեզուն ավելի հեշտ յուրացնելու տարբերակը: ):
Շատ գեղեցիկ և պոետիկ կերպով ներկայացվեց մեր մայրենինհայոց լեզուն (20-րդ դպրոցի ուսուցչուհի Ն.Երվանդյան): Իր խոսքում Ն. Երվանդյանը նշեց, որ Հայոց լեզուն հայ ժողովրդի ինքնության պահպանման ու հարատևման միակ գրավականն է, մեր սեփական դիմագիծը :
Ռուսաց լեզուն նույնպես ներկայացվեց յուրօրինակ և շատ հետաքրքիր: (20-րդ դպրոցի ուսուցչուհիՀ. Հարոյան ): Ռուսաց լեզվի ուսուցչուհի Ռ. Պետրոսյանը նույնպես բարձր գնահատելով ռուսաց լեզվի դերն ու նշանակությունը հայ ժողովրդի կյանքում ողջունեց նմանատիպ միջոցառումների անցկացումը գրադարանում:
20-րդ հիմնական դպրոցի աշակերտները անգլերեն լեզվով ներկայացրեցին Ջորջ Լորդ Բայրոնի 234-րդ տարեդարձին նվիրված միջոցառում: Դպրոցի անգլերեն լեզվի վաստակաշատ ուսուցչուհի և միջոցառման հեղինակ Ա. Խաչատրյանը խոսեց անգլերեն լեզվի ծագումնաբանության, Բայրոնի վերաբերմունքի մասին հայոց լեզվի և հայերի նկատմամբ, ներկայացրեց հետաքրքրիր փաստեր Բայրոնի կյանքի վերաբերյալ:
Միջոցառման ավարտին գրադարանի տնօրենը շնորհակալություն հայտնեց մասնակից աշակերտներին, հիացմունքի խոսքեր հղեց լեզուները դասավանդող ուսուցիչներին: Իսկ 20-րդ դպրոցի տնօրեն Կ.Մհլամյանը իր ելույթը ավարտեց հետևյալ խոսքերով.`
Թե մորդ անգամ մտքից հանես,
Քո Մայր լեզուն չմոռանա’ս…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով