Սբ. Վալենտինի օրը
Գրադարանի օտարալեզու գրականության բաժնում սիրառատ օր էր.նշվում էր Սբ. Վալենտինի օրը: Բաժնի տարածքը ձևավորված էր օրվա խորհրդին ներդաշնակ.օրեր առաջ բաժնում տեղադրված վահանակի վրա ընթերցողների գրառումներն էին սիրո, հավատարմության, բարության մղող սիրո գերբնական ուժի մասին հայերեն ,անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն լեզուներով, բարեմաղթանքներ ու լավագույն ցանկություններ:
Բաժնի վարիչ Ն.Բաղդասարյանը միջոցառման սկիզբը հայտարարելիս նշեց, որ ցանկություն են ունեցել գրադարանի այցելուներին մի պահ կտրելու հոգսաշատ ու անհանգիստ առօրյայից, նվիրել հուզական ու լավատեսական տրամադրություն:
Միջոցառմանը անդրադարձ եղավ տոնի նախապատմությանը, ցուցադրվեց անիմացիոն ֆիլմ, ընթերցվեցին արտասահմանյան պոետների լիրիկական բանաստեղծություններ ֆրանսերեն, անգլերեն լեզուներով, ինչպես նաև Վահան Տերյանի բանաստեղծության անգլերեն թարգմանությունը, որոնք հիանալի ներկայացրեցին բաժնի մշտական ընթերցողները` ՇՊՀ օտար լեզուների ֆակուլտետի անգլիական բաժնի ուսանողները, ինչպես նաև Art studia մշակութային կենտրոնի ամերիկացի ու ֆրանսիացի կամավորները: Հնչեցվեց հատված Ռեինկարնացիա խմբի «Մի գդալ սեր» երգից, ցուցադրվեց անիմացիոն ֆիլմ սիրո գերբնական ուժի մասին:
Միջոցառումն ինտերակտիվ բնույթի էր. ընթացքում հարցեր ուղղվեցին ունկնդիրներին, առաջարկվեց սիրային քառատողեր կազմել էկրանին առաջադրված բառերով: Սիրո մասին բանաստեղծություններ կարդացին նաև գրադարանի աշխատակիցները:
Օրվա լիրիկական տրամադրությունը հաջողվեց: