Կիրակի, 8 Դեկտեմբերի, 2024
Առաջարկում ենք կարդալ

2023 թվականի հոբելյանակնան գրքեր ՝
«Նավապետ Գրանտի որդիները» և «Տասնհինգամյա նավապետը»

Ժյուլ Գաբրիել Վեռն` 1828թ. փետրվարի 8- մարտի 24, 1905թ.

155 տարի առաջ առաջին անգամ լույս տեսավ ֆրանսիացի աշխարհագրագետ և գրող, արկածային գրականության դասական, գիտաֆանտաստիկ գրականության հիմնադիր՝ Ժյոի Վերնի «Նավապետ Գրանտի որդիները» վեպը:
 Այն եռագրության առաջին մասն է, որին հաջորդել են հետևյալ վեպերը.
«Քսան հազար լյո ջրի տակ» (1869-1870)
«Խորհրդավոր կղզին» (1874)
Վեպը կազմված է երեք մասից, որոնցից յուրաքանչյուրում գլխավոր հերոսները՝ լորդ (Էդուարդ) և լեդի (Էլեն) Գլենարվանները, մայոր Մակ-Նաբսը, Ժակ Պագանելը, Մերի և Ռոբերտ Գրանտները, Ջոն Մանգլսը, նավապետ Գրանտին փնտրելիս ճանապարհորդում են Հարավային Ամերիկայում Պատագոնիայի միջով, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում` խիստ պահպանելով հարավային լայնության 37-րդ զուգահեռականը։

Իսկ 145 տարի առաջ, որպես գիրք լույս է տեսել «Տասնհինգամյա նավապետը»  արկածային վեպը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ: Վեպում նկարագրվում է կետորսական երկկայմ «Պիլիգրիմ» առագաստանավի ուղևորների արկածները, որի անձնակազմի բոլոր անդամները (հինգ նավաստի և նավապետը) զոհվել են կետի հետ գոտեմարտի արդյունքում։ Նավի վրա էին գտնվում միսիս Ուելդոնը, նրա փոքրիկ որդի Ջեկը, ազգական Բենեդիկտը (միսիս Ուելդոնի խորթ եղբայրը, միջատաբան), սևամորթ դայակ Նենը, կրտսեր նավաստի Դիկ Սենդը և խոհարար Նեգորոն։ Հրամանատարությունը իր վրա է վերցնում կրտսեր նավաստի Դիկ Սենդը։ Նավի ղեկավարմանը նրան օգնում են հինգ սևամորթ, որոնց փրկել էին նավաբեկության ենթարկվող նավից…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով