Պարի միջազգային օրը գրադարանում

Շիրակի մարզային գրադարանի Միջոցառումների կազմակերպման բաժնի և Ռուսական տան համատեղ ուժերովանցկացվեց «Երեխաները երեխաներին » խորագրով միջոցառում նվիրված պարի միջազգային օրվան: Միջոցառմանը մասնակցում էին Գյումրու Համլետ Գևորգյանի անվան « Կիլիկիա » պարային համույթը / պարուսույց Հովհաննես Հովհաննիսյան/ և ռուսական «Յունարմիա » խմբակի երեխաները / խմբակի ղեկավար Օլգա Գրիգորյան/։
«Կիլիկիա » համույթը առաջինը ներկայացրեց հայկական «Քոչարի »պարը, իսկ ռուսական « Յունարմիան» ներկայացրեց «Կալինկա-մալինկա » պարը։ Այս ամենին հաջորդեց հայ և ռուս երեխաների համատեղ ֆլեշմոբը, որտեղ պարում էին բոլոր մասնակիցները: Այնուհետ «Կիլիկիա » համույթը անակնկալ մատուցեց. « Գյումրվա տրնգին » շատ գեղեցիկ ներկայացնելուց հետոպարուսույցը հրավիրեց ինչպես ռուս երեխաներին, այնպես էլ նրանց ղեկավարին միասին պարելու հայկական ավանդական Քոչարին: Մի քանի չստացված, զգուշավոր պարային շարժումներից հետոՔոչարին ,,թափ,, առավ և մասնակիցների բուռն ծափերի ներքո ավարտվեց հայ և ռուս երեխաների պարային հրաշալի համատեղ կատարումը: Անսահման էր ֆլեշմոբին մասնակցող պարող երեխաների ոգևորությունն ու հրճվանքը: Ռուսական տան կողմից բոլոր մասնակիցները նվերներ ստացան, իսկ մարզային գրադարանի կողմից հյուրասիրվեցին անուշեղենով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով