Հինգշաբթի, 25 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

Իմ Չարենցը

Գրադարանում սկիզբ առած չարենցյան միջոցառումների շարքը այսօր շարունակվեց «Գյումրու թիվ 25 հիմնական դպրոց» ՊՈԱԿ»-ի «Իմ Չարենցը» թեմայով բաց-դասով: Յոթերորդ «Ա» դասարանի աշակերտները, որոնք գրադարան էին եկել դպրոցի փոխտնօրեն Ղազարյանի, դասղեկ Ա. Պողոսյանի, ուսուցչուհիներ Հ. Միքայելյանի, Ա. Ալեքսանյանի, Վ. Մուշեղյանի ուղեկցությամբ, հետաքրքիր և բովանդակալից դաս անցկացրեցին: Ներկայացրեցին մեծ բանաստեղծին ասույթներով, կենսագրական հատվածներով, բանաստեղծական մեջբերումներով: Երգեցին Չարենցի խոսքերով գրված երգեր, պարեցին, ինքնատիպ ձևով կերպավորելով գրողիննրա հետ երկխոսության մեջ մտան: Իսկ դասի ավարտին գրադարանին նվիրեցին իրենց նախընտրած Չարենցի լուսանկարներից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով