Գրական հանդիպում-Խորեն Արամունի

Գրադարանում հերթական գրական հանդիպումն է, հյուրըսիրված արձակագիր, թատերագիր Խորեն Արամունին է իր գրչակից ընկերների ուղեկցությամբ. գրող-թարգմանիչներ Գևորգ Ասատրյանի, Էդուարդ Հախվերդյանի, բառարանագիր Տիգրան Դավթյանի, քրոջգրող Անահիտ Քեշիշյան Արամունու և այլոց:
Արմատներով արցախցի,Պարսկաստանում ծնված, Հայաստանում կրթություն ստացած, Ամերիկայում իր հասուն տարիներն ապրած և այժմ կրկին Հայաստանում հանգրվանած, իր ստեղծագործություններով գյումրեցի ընթերցողներին հայտնի գրողի մասին բացման խոսք ասաց գրադարանի տնօրեն Գ.Ամիրյանը:
Մարզայի գրադարանի ընթերցողին գրողը հայտնի է իր «Գլենդեյլ-Խաշաթաղ», «Երբ որ բաց են դռներն հուսո», «Սատանի ճուտը», «Ձնհալ», «Դպրոցի ճամբան», «Խրամատից դուրս», «Երևան Taxi», « Անմարդկային կատակերգություն», գրքերով, որոնց թեմաները տարբեր ենմանկության ու պատանեկության տարիների հիշողություններ, հայկական ավանդություններ ու սովորություններ, պարսկահայ գաղութի վերջին տասնամյակների «խորհրդանշագրություն», Ցեղասպանություն ու հայ ժողովրդի ողբերգական ճակատագիր, «հայի բախտից» վերջին հույսով կառչած նախկին ֆիդայի, արվեստագետ, մտավորական, 21-րդ դարասկզբի տաքսու վարորդներ...: Անկեղծություն, պարզություն, հայրենասիրություն, կերպարների ինքնատիպություն , գեղարվեստական բարձր վարպետությամբ իրականության վերհանում, հերոսների հոգեբանական վիճակների հանգուցալուծում, առարկաների «լեզվով» մարդկային հոգեբանության և իրականության խորիմաստ վերարտադրության կարողություն և այլ ... Սրանք և գրադարանի փոխտնօրենի, և Գյումրու դրամատիկական թատրոնի դերասանի, և գրողի գործընկերոջ ու պարզապես ընթերցողի բնորոշումներն են Արամունու ստեղծագործությունների, նրա ստեղծած հերոսների մասին: Իր պատասխան խոսքում գրողը չթաքցրեց հանդիպումից ստացած իր տպավորությունը իրազեկություն, անկեղծություն, պարզություն , ընդգծելով, որ նման ջերմություն չի զգացել մինչ այս կայացած ոչ մի հանդիպման ժամանակ, որ ցանկություն ունի մի քանի օր ապրել իր ճարտարապետությամբ ինքնատիպ, անչափ գեղեցիկ ու հյուրասեր Գյումրի քաղաքում:
Հանդիպման ավարտին օրվա հյուրերը գրադարանին նվիրեցին Արամունու հայերեն,ինչպես նաև պարսկերեն թարգմանված նոր ժողովածուներից, Տիգրան Դավթյանի կազմած պարսկերեն-հայերեն և հայերեն պարսկերեն բառարաններ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով