Շաբաթ, 20 Ապրիլի, 2024
Առաջարկում ենք կարդալ

«Հրաշք‪ը»

Սիրելի ընթերցողներ առաջարկուն ենք ձեզ ընթերցել ամերիկացի գրող, գրաֆիկական դիզայներ Ռաքել Ջարամիլո Պալասիոյի՝ առավել հայտնի R. J. Palacio կեղծանվամբ մի հիանալի ստեղծագործություն, որն ընթերցելիս երկար ժամանակ կմնա ձեր հիշողության մեջ: Սա մի երկ է որը և′ տրամադրություն է բարձրացնում, և′ ծիծաղեցնում է, և′ հուզում:
«Տասնամյա Օգի Փուլմանը, որը ծնվել էր դեմքի ահավոր շեղումներով և որն արևի տակ իր տեղն ունենալու համար պետք է ահավոր դժվարություններ հաղթահարեր, տնային կրթություն ստանալուց հետո, արդեն հինգերորդ դասարանում ընդունվում է Մանհեթենի մասնավոր միջին դպրոցներից մեկը: Դպրոցական կյանքն իր հետ բերում է նոր տհաճություններ՝ համադասարանցիների ծաղրական վերաբերմունք, վախ ու մեկուսացում: Բայց իր բնավորության և կամքի շնորհիվ Օգիին հաջողվում է ապացուցել, որ ինքն էլ, բոլորի նման, սովորական երեխա և սովորական աշակերտ է…»


Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով