Կիրակի, 8 Դեկտեմբերի, 2024
Միջոցառումներ

Հայ կինը պատմության խորքերից

Ապրիլի 6-ին, Շիրակի մարզային գրադարանի սպասարկման բաժնի կազմակերպած Մայրության ու գեղեցկության միամսյակի ամփոփիչ միջոցառում «Հայ կինը պատմության խորքերից» խորագրով էր: Նպատակըմեկ անգամ ևս ցույց տալ հայ կնոջ գենետիկ կերպարը պատմական իրադարձությունների, հասարակական զարգացումների ֆոնին միշտ առաքինի, ստեղծարար, մարտնչող, միևնույն ժամանակավանդապաշտ, խոնարհ, հարգված ու մեծարված: Հրավիրվել էին տարբեր մասնագիտությունների տեր կանայքհնագետ, իրավապշտպան, երաժշտագետ, հոգեբան ու նաևհոգևոր դասի ներկայացուցիչ: Միջոցառումը սկսվեց մեկ րոպե հոտնկայս լռությամբի նշան «…մեր անմահացած, նորօրյա հերոսների հիշատակիի երախտագիտություն ու խոնարհում նրանց մայրերին ու կանանց»: Այնուհետ միջոցառման մասնակիցներն ունկնդրեցին Շիրակի մարզի մշակութային ժառանգության պահպանման, զարգացման ու ներկայացման գործում իր մեծ ավանդն ունեցող տիկ. Հասմիկ Կիրակոսյանի ողջույնի տեսագրված խոսքը: «Հայ կինը հասարակության մեջ մեծապես արժևորված ու կարևորված է որպես մայր: Հայ կնոջ կյանքի հիմնական նպատակը գեղեցիկ ընտանիք ձևավորելն ու պահպանելն է, լավ մայր լինելը: Հայ կինը ընտանիքի հիմքն է... իր օջախի դեմքն է...: Իրենք իսկ հերոսներ ու հերոսածին են հայ մայրերը, մայրական սիրով շաղախված աղոթք մրմնջացողն են, հերոս որդիների ու ամուսինների կողքին են..., ճակատագրին դեմ գնացողն են, վշտի հետ քայլող ու վշտից հառնող են».-այսպիսն էր գրադարանավարուհի Լ.Պետրոսյանի մեկնաբանությունը, որից հետո հայ կնոջ բնութագրական կերպարը տարբեր տեսանկյուններով ներկայացրեցին «Կումայրի» պատմամշակութային թանգարանի տնօրեն, պ.գ.թ. Ի.Ավագյանը, Շիրակի թեմի քահանա Տեր Փավստոսը, իրավապաշտպան Ա.Մեցոյանը, «Ակմէ» հոգեբանական կենտրոնի ղեկավար, հ.գ.թ Հ.Կնյազյանը, Երևանի Կոմիտասի անվ. կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն,երաժշտագետ,արվեստագիտության թեկնածու Հ. Հարությունյանը: Ինչ տեսանկյունից էլ դատելու լինենք, հայ կնոջը բնութագրող կարծիքները ընդհանրանում են: Որպես սերունդների շարունակությունն ապահովող հայ կնոջը մեծարել են հնագույն ժամանակներից սկսած, վկան հղի կնոջ քարե արձանիկը, որ հայ կինը կարևոր դերակատարություն է ունեցել պետության ղեկավարման կամ պաշտպանության գործումվկան հայտնի կանանց դիմապատկերներով պահպանված պղնձադրամները, որ հայ կինը արժանացել է մեծագույն հարգանքի վկան հայկական մանրանկարչություններում կնոջ պատկերը արքաներին հավասար մակարդակների վրա ներկայացնելը…:
«Կինն աշխարհ չէ եկած միննակ հաճելի ըլլալու համար: Կինը եկած է իր խելքը, մտային, բարոյական ու ֆիզիկական հատկությունները զարգացնելու համար»- սա արևմտահայ գրող Զապել Եսայանի խոսքն է, ով իր ժամանակի հայ կանանց իրավունքների պաշտպանն ու առաջամարտիկն էր, ով կնոջը դուրս հանեց ընտանեկան նեղ շրջանից, առաջ քաշեց նրանց կրթության, աշխատանքի, նյութական անկախություն ունենալու գաղափարը:
Իրավապաշտպան Ա.Մեցոյանը նկատում է, որ անցյալի կանանց հերոսական վարքագծի դրսևորումների շարունակությունն է այն, որ այսօր, թերևս նաև հասարակական անցուդարձերի թելադրանքով, գնալով շատանում են ռազմական կրթություն ստանալ ցանկացող, զինծառայող ու ոստիկան կանայք, ովքեր չեն չմոռանում իրենց գլխավոր պարտականությունները`պահպանել ընտանիքի ամրությունը, դաստիարակել սերունդներ:
Մեր օրերի կնոջ մասին խոսելիս հոգեբան Հ. Կնյազյանը շեշտեց կնոջ զգացմունքային լինելը, ինչը պահանջում է ուշադրություն ու հոգածության, հոգածություն հատկապես հղի կանանց նկատմամբ, քանզի որ նրանք պետք է հայրենիքին առողջ սերունդ պարգևեն: Կնոջը պետք է հասկանալ, յուրաքանչյուր ընտանիքում կինը, մայրը պետք է հարգված ու մեծարված լինի:
Երաժշտագետ Հ. Հարությունյանը նշում է, որ հայ կինն երբեք անտեսված չի եղել արվեստագետների կողմից, նրան ձոնվել են երգեր, բանաստեղծություններ, ստեղծվել են կտավներ ու քանդակներ: Իհարկե, անգնահատելի է նաև կին արվեստագետների ավանդը հայրենի արվեստի զարգացման գործում:
Աշխարհիկ այս բնութագրումների կողքին առանձնանում է կնոջ կերպարի քահանա Տեր Փավստոսի մեկնաբանությունը. կնոջ կերպարը Աստվածամայրն է, ով իր կյանքով կրկնությունն է հայոց պատմության: Աստվածաշնչում կինը տիրոջ աղախինն է, նշանակում է գտնվում է բոլորից վերև, ուստի և պահանջում է խոնարհում: Հայ կինը, հայ մայրը Աստվածամոր լիիրավ ժառանգորդն է ու իր զավակների պաշտպանը: Կինը ունակ է զոհաբերելու ամեն ինչ, որ սերունդն ապրի: Հայ ընտանիքը եղել է ազգի, տոհմի հզորության, զորության հիմքը, իսկ ընտանիքն ամուր պահողը կինն է, վիրավոր ու խոցված մեր երկրի համար ապագա պաշտպաններ ծնողը նույնպես կինն է: Շնորհավորելով ներկա գտնվող կանանց, Տեր Փավստոսը շնորհ մաղթեց կանանց ունեցած շնորհքներին:
Ընթացքում նաև հայկական լիրիկական հուզիչ երգեր, նազանի մենապարեր ու Սայաթ-Նովայի սիրազեղ բանաստեղծական տողեր Գյումրու արվեստի բուհերի ուսանողների կատարմամբ:
Շիրակի մարզային գրադարանի սպասարկման բաժինը ջանացել էր սիրով ու ջերմությամբ լցնել երկրին արհավիրքած պատերազմական անցուդարձերից խոցված հոգիներով, բայց իրենց աշխատանքներում չթերացող մի խումբ կանանց օրվա մի քանի ժամը, ինչը հաջողվեց:

« of 16 »

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով