Չորեքշաբթի, 24 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրը

Մանկապատանեկան գրքի շաբաթվա շրջանակներում հերթական միջոցառումն անցկացվեց Շիրակի մարզային գրադարանում: Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրը ապրիլի 2-ին, գրադարանի հյուրերն էին ԿԳՄՍ նախարարության Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն ՊՈԱԿ-ի 16 սան, մանկավարժներ Ս. Հակոբյանի, Ա. Մանուկյանի և Ա. Մինասյանի ուղեկցությամբ: Երեխաները շրջեցին գրադարանի բաժիններով, եղան բացօթյա ընթերցարանում, դիտեցին գրքային ցուցահանդեսները, ծանոթացան մանկապատանեկան բաժնի հարուստ գրքային ֆոնդի հետ: Ընթերցարանում երեխաների համար Մարինա մորաքույրը հակիրճ ներկայացրեց Հանս Քրիստիան Անդերսենի կենսագրությունը և ընթերցեց «Ձյունե թագուհի» հեքիաթը: Սաները իրենց հետ բերել էին նախապես պատրաստած պաստառ: Հեքիաթի ունկնդրումից հետո նկարեցին իրենց սիրած հերոսներին ու փակցրեցին պաստառի վրա: Հանդիպումն անցավ շատ ջերմ և հեքիաթային մթնոլորտում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով