Շաբաթ, 20 Ապրիլի, 2024
Առաջարկում ենք կարդալ

Հերման Հեսսե

«Դեմիան»

Էմիլ Զինքլերի երիտասարդության պատմություն, Հերման Հեսսեի դաստիարակչական վեպերից, որն առաջին անգամ հրատարակվել է 1919թ., իսկ նախաբանն ավելացվել է 1960թ.: Դեմիանն առաջին անգամ հրատարակվել է Էմիլ Զինքլերի՝ պատմությունը պատմողի անվան տակ, իսկ ավելի ուշ բացահայտվել է, որ հեղինակը Հեսսեն է։

Սյուժե

Էմիլ Զինքլերը մի երիտասարդ է, ով մեծացել է միջին խավի ընտանիքում։ Էմիլի ողջ գոյությունը նման է երկու աշխարհների միջև պայքարի՝ պատրանքի աշխարհի (կապված հինդուիստական Մայա (պատրանք) գաղափարի հետ) և իրական՝ հոգևոր ճշմարտության աշխարհի։ Պատմության ընթացքում ուղղորդվելով իր առեղծվածային դասընկերոջ՝ Մաքս Դեմիանի կողմից՝ նա հեռանում և ընդվզում է առերևույթ աշխարհի իդեալների դեմ, և ի վերջո հասնում է ինքնադրսևորմանն ու իր անձի կայացմանը։

Բախում երկատվածության հետ

Հիմնական թեմաներից մեկը հակադիր ուժերի գոյությունն է, և միաժամանակ երկուսի անհրաժեշտության գաղափարը։

Հոգևոր լուսավորություն

Վեպը կառուցված է գնոստիցիզմի գաղափարի շուրջ, մասնավորապես՝ Աբրաքսաս Աստծու՝ արտացոլելով Կարլ Յունգի հոգեբանության ազդեցությունը։  Ըստ Հեսսեի՝  վեպը յունգյան ինդիվիդուացիայի պատմություն է՝ դեպի անգիտակցականը թափանցելու գործընթաց։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով