Երեքշաբթի, 16 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

Գրական-երաժշտական ցերեկույթ

Oտարալեզու գրականության բաժնում հյուրընկալվել էին Գյումրու թիվ 8 միջնակարգ դպրոցի տասներորդ դասարանցիները՝ փոխտնօրենի և մի քանի մանկավարժների ուղեկցությամբ: Գրական-երաժշտական ցերեկույթը նվիրված էր հայ եկեղեցու և հայ ժողովրդի կողմից ընդունված արագահաս սուրբ Սուրբ Սարգիս զորավարի և Հայաստանում վերջին տարիներին տարածում գտած Վալենտինի կամ սիրահարների օրվան: Սիրո խորհրդին համահունչ՝ վառվող գունագեղ մոմեր, փուչիկներ, սիրային բացիկներ, էկրանին ցուցադրվող սիրային ռոմանտիկ տեսարաններ: Մեղմ, հոգեպարար երաժշտության հնչյունների ներքո խոսվեց բնության ամենաշարժիչ ուժի՝ կյանք ապրեցնող ՍԻՐՈ մասին: Զուգահեռներ տանելով հայ ավանդական ազգային տոնի հետ՝ մասնակիցները օտար լեզուներով պատմեցին թե ինչպես է աշխարհի տարբեր երկրներում նշվում Վալենտինի օրը: Հնչեցին արտասահմանյան դասական պոեզիա, հայ հեղինակների թարգմանություններ, երաժշտական հաճելի կատարումները : Մասնակիցներին բաժանվեց նախապես պատրաստված գեղեցիկ ձևավորումներով սիրային բացիկներ: Ցերեկույթի ավարտին էկրանից բոլորին ուղղված , արտասահմանյան տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակից փոքրիկների օտարալեզու շնորհավորանքը` սիրո տոնի կապակցությամբ , ամբողջացրեց օրվա խորհուրդը: Գրական-երաժշտական ցերեկույթը եզրափակվեց գրադարանի տնօրեն Գ. Ամիրյանի և թիվ 8 դպրոցի փոխտնօրեն Ա. Խալաթյանի փոխադարձ շնորհավորանքների և բարեմաղթանքների ջերմ խոսքերով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով